Վստահեցնում եմ՝ կանոնակարգը, որպես փաստաթուղթ, միակ իրավական հիմքը չէ կամ հիմնական իրավական հիմքը չէ սահմանազատման գործընթաց իրականացնելու համար. այսօր ԱԺ-ում Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ըստ նրա՝ կանոնակարգի առաջին հատվածի իրականացման արդյունքում ստացվեց փորձ, որ մյուս հատվածներում սահմանազատում իրականացնելիս այդ հարցերին չպետք է անդրադառնալ․
«Մենք ունենք սահման, որը նկարագրված է ամենաշատը 1969թ. քարտեզի կազմման ժամանակ, ինչն ամբողջական չէ և վավերացված է երկու հանրապետությունների Գերագույն խորհուրդների կողմից»,- ասաց նա։
Ավելի ուշ, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան Մհեր Գրիգորյանը մանրամասնել է, որ 1976թ. քարտեզը վերաբերում է Տավուշի մարզին, 1978թ քարտեզը՝ Սյունիքին։
Մանրամասները՝ տեսանյութում