Քաղաքական

«Կոնսենսուս չկա». ինչո՞ւ եռակողմ հանձնաժողովը նիստեր չի գումարում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մտավախություն չունի, որ Ադրբեջանը չի վավերցնի «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը։

Հարցին՝ ինչու չի շարունակվում ապաշրջափակման հարցով եռակողմ նիստերը, Գրիգորյանն ասաց, որ կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս։ «Մինչև այդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումներ անցկացնելն անիմաստ է»,- ասաց նա։