ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․
«Լաոսի Ազգային ժողովի պատգամավորները տարիներ առաջ իրենց ուսումն են ստացել Երևանի Պոլիտեխնիկական համալսարանում։
ASEAN երկրների միջխորհրդարանական վեհաժողովի 45֊րդ գագաթաժողովի ընթացքում մոտեցել էին մեզ` կիսվելու Հայաստանից ստացած տպավորություններով։
Հայերենով ասացին, որ «սիրում են Հայաստանը»։
Հրաշալի հանդիպում էր)»։