Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Ստամբուլում երկկողմ հանդիպում կանցկացնեն, Radar Armenia-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Ինչպես տարբեր այլ հարթակներում, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել երկկողմ պայմանավորվածություն՝ Ստամբուլում երկու երկրների ԱԳ նախարարների միջև հանդիպման անցկացման վերաբերյալ»,- նշեց Բադալյանը: