Քաղաքական

Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Երկկողմ հանդիպումն անցկացվել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի միջոցառումների շրջանակներում։

Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում։