Քաղաքական

Էրդողանի հետ «3+3»-ի արտգործնախարարները քննարկել են խաղաղության գործընթացը

Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Իրանի արտաքին գործերի ղեկավարների հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության գործընթացը, հայտնում է Anadolu գոծակալությունը։ 

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն ապահովելու ջանքերին։

Նշելով, որ Թուրքիան կշարունակի բոլոր տեսակի աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին, Էրդողանն ընդգծել է, որ «տարածաշրջանում իրադարձությունների զարգացումը անհրաժեշտ է դարձնում ամրապնդել համագործակցությունն ու համերաշխությունը, և որ հարթակի վերափոխումը դեպի ինստիտուցիոնալ կառույցն ավելի արդյունավետ կդարձնի երկխոսության մեխանիզմը»։