Քաղաքական

ԲՏԱ նախարարը ներկայացրել է կոմիտեի նորանշանակ նախագահին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանին։

Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել նաև ՌԱԿ նախագահի տեղակալ Արթուր Ասատրյանին, որն անցած 3,5 ամիսների ընթացքում կատարել է նախագահի պարտականությունները։

Արամ Ջիվանյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել վստահության համար։