Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Շիրակ

Մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Շիրակի մարզ։

Վարչապետն առաջինը այցել է Երերույքի տաճար։

Նա հայտնել է, որ տաճար տանող ճանապարհը նախորդ տարի հիմնանորոգվել է. «Շատ տպավորիչ տեղ է, ես էլ եմ առաջին անգամ այստեղ»,- ասել է նա։

Իր այցի մասին վարչապետը գրել է. «Երերույքի 4-5-րդ դարերի տաճարում իրականացվում են ամրակայման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է, այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ:

Ծրագիրն իրականացվելու է 5 փուլով, ներկայում ընթացքի մեջ է առաջին փուլը:

Նախագծի հեղինակը Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն է»: