Քաղաքական

Մակունցը ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերություններում առաջընթացը

Հոկտեմբերի 17-ին դեսպան Լիլիթ Մակունցը առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների և սենատորների աշխատակազմերի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վերջիններիս ներկայացվել են հայ-ամերիկյան հարաբերություններում առաջընթացը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Հանդիպման երկրորդ հատվածն ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով։