Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ շատ արագ կսկսվի մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը․
«Իհարկե, զուտ հայեցակարգային պատկերացում կա, որ հետագայում պետք է մտածենք Աջափնյակ մետրոյի կայարանը շարունակել և ունենալ մետրոյի կանգառ ակադեմիական քաղաքում և, իհարկե, հետագայում այդտեղից միանալ մետրոյի Չարբախ կայարանին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում։
Նրա խոսքով՝ այս պարագայում կստացվի, որ Երևանում կլինի մետրոյի շրջանաձև երթևեկություն։