Քաղաքական

Լիլիթ Մակունցն ընդունել է NDI-ի նախագահին

Հոկտեմբերի 16-ին դեսպան Լիլիթ Մակունցն ընդունել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) նախագահ Թամարա Ուիթթեսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն առաջիկա տարիներին։

Կարևորվել են մասնավորապես պառլամենտարիզմի զարգացման, երիտասարդների մասնակցության և քաղաքացիական հասարակության աջակցության, ինչպես նաև քաղաքականության մեջ կանանց դերի բարձրացմանն ուղղված ծրագրերը: Դեսպանը ներկայացրել է խաղաղության գործընթացում արձանագրված վերջին զարգացումները և ՀՀ հանձնառությունն այն ավարտին հասցնելու վերաբերյալ։