Հոկտեմբերի 15-ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ստամբուլում երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ:
Հանդիպումը կայացել է Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակում։