Խորհրդարանում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև վեճ տեղի ունեցավ:
Աղազարյանին վրդովեցրել էր Արգիշտի Քյարամյանի պահվածքը, երբ իր ելույթի ժամանակ ՔԿ նախագահը պատգամավորներից մեկին դիմել էր՝ «սև շորերով պատգամավոր»․
«Դուք դրա իրավունքը չունեք, նման բան ինչպե՞ս կարող եք թույլ տալ, պարոն Քյարամյան»,- ասաց Աղազարյանը՝ հորդորելով նաև կալանքը չօգտագործել որպես ճնշման միջոց․ «Դա շատ վտանգավոր է, որովհետև Դուք չեք լինի, ես կլինեմ, այդ ճնշման միջոցը կօգտագործեմ ուրիշ հարցեր լուծելու համար»։
Աղազարյանի ելույթից հետո արձագանքի իրավունքից օգտվեց Արգիշտի Քյարամյանը՝ հարց հնչեցնելով․ «Ինչպե՞ս կհրամայեք խոսել պարոն Քոչարյանի հետ։ Այս երկրի երեսին այդպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել։ Եվ եթե եղել է այդպիսին, ուրեմն ես մեղմ արձագանք եմ ցուցաբերել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում