Ղազախստանի նախագահի նստավայրում մեկնարկել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Վահագն Խաչատուրյանի նեղ կազմով հանդիպումը, որին հայկական կողմից մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Ղազախական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, նախագահի օգնական Էրժան Կազիխան, ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը:
Նեղ կազմով հանդիպումից հետո տեղի կունենա նաև ընդլայնված կազմով հանդիպում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր: