«ՔՊ Նոր Նորքի տարածքային կառույցից առաջարկ եմ ստացել զբաղեցնել արդարադատության նախարարի պաշտոնը». Radar Armenia-ին հայտնեց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։
Նրա խոսքով՝ դեռ որոշում չունի, քանի որ քիչ առաջ է իմացել այդ մասին. «Մտածում եմ»,- ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի թեկնածությունը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական տվեց։
Հայկ Մագոյան