Քաղաքական

Սիմոնյան-Գաֆարովա հանդիպումը չեղարկվել է

Սիմոնյան-Գաֆարովա հանդիպումը չեղարկվել է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից։

Նշվում է, որ հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական