Քաղաքական

«Պատրաստ եմ տեղափոխվել գործադիր». Արմեն Խաչատրյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց շրջանառվող տեղեկությունները, որ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրվել է իր թեկնածությունը։

Խաչատրյանն ասաց, որ ինքն ընդունել է առաջարկը և պատրաստ է տեղափոխվել գործադիր, եթե վարչությունն ընտրի։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական տվեց։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 25-ին, ՔՊ մի խումբ պատգամավորներ Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք էին սկսել։

Հայկ Մագոյան