Քաղաքական

Սկսում ենք Միջխորհրդարանական միության վեհաժողովի աշխատանքները․ Արսեն Թորոսյան

Սկսում ենք Միջխորհրդարանական միության վեհաժողովի աշխատանքները․ Արսեն Թորոսյան

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Սկսում ենք Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի աշխատանքները:

Որպես Ժողովրդավարության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ղեկավարելու եմ դրա աշխատանքները, որի շրջանակներում վերջնական տեսքի ենք բերելու վեհաժողովի կողմից ընդունվելիք բանաձևի նախագիծը:

Նախագծի համահեղինակներն են Կանադայի և Տանզանիայի մեր գործընկներները և այն կոչվում է «Արհեստական բանականության ազդեցությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա»»:
 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական