Քաղաքական

Էկոնոմիկայի նախարարը և տեղակալը մեկնել են Ֆրանսիա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 11-ին մեկնել են Ֆրանսիայի Հանրապետության։

Ֆրանսիայի Դիժոն քաղաքում նրանք կմասնակցեն Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։