Մեկնարկել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը. ներկա է նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը, սակայն, հրաժարվել է նստել ամբաստանյալի համար նախատեսված վայրում։
«Ես եկել եմ այստեղ՝ բարի կամք դրսևորելով։ Ըստ էության, կարող էի ընդհանրապես չգալ։ Եկել եմ մեկ նպատակով՝ ցույց տալու, որ չմտածեն՝ վախեցել եմ դատարան գալուց։ Ի վերջո, քանի տարի է՝ դատարաններ հետ շփվում եմ։ Կարող էի գալ ու նստել ոչ թե այստեղ, այլ՝ այնտեղ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը դատարանում ունեցած ելույթում՝ շեշտելով. «Եվ քանի որ չունեմ մեղադրյալի կարգավիճակ, ապա կնստենք այլ տեղ»։
Այնուհետև Քոչարյանը դուրս եկավ մեղադրյալների համար հատկացված վայրից՝ նստելով դահլիճում, որդու՝ Լևոն Քոչարյանի կողքը։
Ի դեպ, մինչ դատավարության մեկնարկը լրագրողների հարցին, թե մտավախություն չունի՞, որ կրկին կկալանավորվի, նա ասել է. «Կապրենք, կտեսնենք»։