Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անհասկանալի է որակել լրագրողի հարցը, թե արդյոք շարունակում է հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին․
«Եթե խոսքը գնում է քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելու մասին, ես 2008թ․ ապրիլի 9-ից հետո քաղաքականությամբ չեմ զբաղվել, և 2018 թվին քաղաքականությունն սկսեց զբաղվել ինձնով»,- ասել է նա։ Քոչարյանը հիշեցրել է, որ եղել է և նախագահ, և վարչապետ. «Այդ պաշտոնն այն քաղցրությունը չունի, որ չտես մարդիկ կարող են կպչել և կարծել, թե դա իրենց կյանքի վերջին երազանքն է»։
Հարցին՝ այսինքն, չի՞ հավակնում, նա արձագանքել է. «Ոչ։ Ոչ։ Իմ իրավունքն է։ Արդեն ասացի, որ ես չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց երկիրը այնպիսի վտանգների և արհավիրքների տակ է հայտնվել, նաև ինձով են սկսել զբաղվել որպես քաղաքականությամբ, ու այդ ամբողջական պատկերը, այո, ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականություն։ Մինչև այս սպառնալիքները չվերանան, իմ և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ»։