Քաղաքական

Նարեկ Տերյանն ազատվեց փոխնախարարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Նարեկ Տերյանին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Տերյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Նարեկ Տերյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Տերյանն այս պաշտոնին նշանակվել էր 2021թ. ապրիլին։