Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի առաջին՝ քաղաքավարական հանդիպման առանցքում ազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրն էր Հարավային Կովկասում։ Այս մասին ասվում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Կողմերը համակարծիք էին, որ հայ-գերմանական, ինչպես նաև բազմակողմ ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը կայունության ամրապնդման կարևոր բանալի է։ «Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին։ Լի եմ համատեղ փոխվստահելի համագործակցության ակնկալիքով»,- նշել է դեսպան Բուշը։