Քաղաքական

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է խորհրդարան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է խորհրդարան՝ վավերացման։

Այն սկզբում կքննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ դրական եզրակացություն ստանալու դեպքում կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։

Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ ԱԺ-ում այս հարցով զեկուցող է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

ԱԺ ԱԳՆ-ից ուղարկված տեղեկատվության համաձայն՝ «Կանոնակարգն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը եւ գործում է մինչեւ սահմանազատման աշխատանքների ամբողջական ավարտը:

2024թ. օգոստոսի 31-ի դրությամբ ադրբեջանական կողմը չի ավարտել Կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը»:

Հիշեցնենք՝ կանոնակարգը ստորագրվել էր օգոստոսի 30-ին, իսկ ՍԴ-ն սեպտեմբերի 26-ի որոշմամբ հաստատել էր, որ այն համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։