ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում Հայաստանը չի միացել երկու հայտարարության, Radar Armenia-ին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին»,- նշել է Բադալյանը:
Ահսօր ավելի վաղ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները Մոսկվայում կայացած հանդիպմանը հայտարարություն էին ընդունել եվրասիական տարածքում անվտանգության ոլորտում համագործակցության սկզբունքների մասին՝ նշելով միջազգային իրավունքի համակարգման պահպանման կարևորությունը։