Քաղաքական

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 7-9-ը գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

Նախագահը մասնակցելու է Համբուրգի կայունության համաժողովին և հանդես է գալու ելույթով։

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպում կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և մի շարք բարձրաստիճան գործընկերների հետ: