Քաղաքական

Կալիֆոռնիայի նահանգապետը ցանկանում է այցելել Հայաստան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Մեխիկոյում հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ։

«Մեխիկոյում հանդիպեցինք և մտքեր փոխանակեցինք Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ, ով նույնպես մասնակցում էր Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալությանը։

Նահանգապետը ցանկություն և հույս հայտնեց, որ առաջիկայում կկարողանա այցելել Հայաստան»,- գրել է Արշակյանը «Ֆեյսբուքի» էջում և համատեղ լուսանկար հրապարակել։