Քաղաքական

«Անհամբերությամբ սպասում ենք ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությանը». Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մարկ Ռյուտեին շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար նշանակվելու առթիվ։

«Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման նպատակով, որը հիմնված կլինի ընդհանուր արժեքների և ընդհանուր տեսլականի վրա՝ ավելի անվտանգ և խաղաղ ապագա ապահովելու համար»,- գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում: