Քաղաքական

«Գերիների հարցը բանակցային գործընթացի տրամաբանության մեջ է». փոխնախարար

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե խաղաղության պայմանագրում ադրբեջանցի փախստականների վերադարձի կետ չկա։

Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցին՝ նա ասել է, որ խնդիրը ԱԳՆ ուշադրության կենտրոնում է և մշտապես բարձրաձայնվում է բոլոր հանդիպումների ժամանակ․

«Դա բանակցային գործընթացի ընդհանուր տրամաբանության մեջ է, բայց կոնկրետ բանակցային փաստաթուղթ չեմ կարող նշել»,-ասել է Կոստանյանը։