Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականի հարցում իրենց դերն ունեցան նաև սահմանադրական բարեփոխումների որոշ թերացումներ։
Radar Armenia-ի հետ զրույցում Իոաննիսյանն, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների շարունակությանը, ասաց՝ նախարարն ի պաշտոնե է այդ խորհրդի ղեկավարը․ «Հետևաբար, ով էլ լինի նախարար կամ նույնիսկ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, ինքն է խորհուրդը ղեկավարելու»։
Իոաննիսյանն ակնկալում է, որ նոր նախարարը կունենա պատկերացումներ, թե ինչպիսի սահմանադրություն և ինչ փոփոխություններ է պատկերացնում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համար ԱԺ ՔՊ խմբակցության որոշ պատգամավորներ ստորագրահավաք են նախաձեռնել, հոկտեմբերի 1-ին էլ Մինասյանը նախարարի պաշտոնից հրաժարական տվեց։ Իսկ հոկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահը ստորագրեց Մինասյանի պաշտոնանկության հրամանագիրը։
Հայկ Մագոյան