Քաղաքական

«Ադրբեջանը մեծ ծավալի սպառազինություն է գնում». Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով` մտահոգիչ են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին գործընթացները․ մի կողմից՝ արտաքին միջավայրի առումով, մյուս կողմից՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններըի, երբ վերջինս նոր նախապայմաններ է առաջ քաշում։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ետ վերադարձի և անհետ կորածների մասին պնդումներին՝ Աբրահամյանն ասաց, որ այս կերպ ադրբեջանական կողմը փորձում է միջազգային հարթակներում առաջ տանել մոտեցումը, թե Հայաստանը թաքցրել է զոհերի տվյալները։

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանը եղածով չի սահմանափակվում և, Հայաստանի «զիջողականության հետ», հանդես է գալիս նոր նախապայմաններով, որն էլ ուղեկցվում է շանտաժի և սպառնալիքների ուղեկցմամբ։

«Ադրբեջանը մեծածավալ սպառազինություն է գնում։ Ի տարբերություն նախորդ՝ 2017-2020թթ․ շրջափուլի, 2021-2024թթ, մեծածավալ գնումներ են արվում, իսկ ծավալները գաղտնի են պահվում, և ավելի անկանխատեսելի է դարձնում ադրբեջանական վտանգը»,- ասել է նա։