ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսագործունեության կազմակերպման պայմաններն ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողովի նախագահը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է. հայտարարել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ հանձնաժողովն օրենքի ուժով ստեղծվել է։
«Թեև հանձնաժողովը, որպես կոլեգիալ մարմին, չկա, բայց պարոն Խաչատրյանն իրականացնելու է իր գործառույթները, բնականաբար, մեր ողջ խմբակցության աջակցությամբ։ Այնպես որ, արցախահայերին՝ մեր հայրենակիցներին, ուղերձով դիմում ենք, որ անպայման ներգրավվեն այդ աշխատանքների մեջ»,- ասաց Մինասյանը։