«Որևէ մեկը չի հայտարարել, որ այլևս վտանգներ չկան, բոլոր ռիսկերը վերացված են։ Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, բնականաբար, այդ ռիսկերի մասին պետք չէ մոռանալ». խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ԱԳ նախարարի այն դիտարկմանը, թե Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ռիսկ կա։
Ըստ պատգամավորի՝ այդ ռիսկերի մասին պետք է խոսել։
Պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ հավելեց, որ Արարատ Միրզոյանի ասածը Ալիևի վարքագծի եզրահանգումն է։