Քաղաքական

«Չգիտեմ՝ ինչ պատճառներով է Ադրբեջանը հապաղում ստորագրել». Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում հապաղելու մեջ։

Վարշավայի անվտանգության համաժողովում նա նշել է. «Չգիտեմ ինչ պատճառներով՝ Ադրբեջանը հապաղում է ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ամեն անգամ նրանք նոր նախապայմաններ են առաջ քաշում։ Կարող ենք այժմ ստորագրել այս փաստաթուղթն ու շարունակել բանակցությունները մյուս հարցերի շուրջ։ Սակայն այս առումով քաղաքական կամք ադրբեջանական կողմից չենք տեսնում»։

Ըստ Միրզոյանի՝ Ադրբեջանն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, ինչը համընկնում է Հայաստանի գրեթե ողջ տարածքի հետ․ «Նրանք մեզ վստահեցնում են, թե դա տարածքային պահանջ չէ, սակայն տպավորությունը լիովին հակառակն է»։