Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի բովանդակությանը բազմիցս անդրադարձել է. «Գաղտնիքի խնդիր չկա, զուտ դիվանագիտական կոռեկտության հարց կա, որ չեմ կարող պահել այդ թուղթը, ասել՝ առաջին կետում սա է գրած, երկրորդում՝ սա, երրորդում՝ սա»։
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի նախագծում խոսք է գնում դիվանագիտական հարաբերությունների հաստատման, խաղաղության պայմանագրի իրականացման ընթացքը մոնիտորինգի ենթարկող երկկողմ հանձնաժողովի, փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և տարածքային պահանջներ չունենալու մասին։