Քաղաքական

Ընդդիմադիրներն ԱԺ-ում 20 րոպե ընդմիջում են վերցրել

Այն բանից հետո, երբ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իշխող խմբակցությունը դեմ է քվերկելու ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվելիք ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցի քվերակությանը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ սա փորձ է հրաժարվել սահմանադրական պարտականություններից։

Կոնջորյանն ասաց, որ հիմնական զեկուցողի պնդումները փաստարկված չեն, Մինասյանն էլ ասաց, որ ՔՊ-ն տորպեդահարում է և հրաժարվում պարտավորություններից. «Մինչև քվերկությունը 20 րոպե ընդմիջում ենք առաջարկում»,- ասաց նա։

ԱԺ-ը նախագահը 20 րոպե ընդիմջում հայտարարեց։