Քաղաքական

Վարչապետը մեկնաբանել է ՄԱԿ-ում իր ելույթը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթին, որտեղ կոչ էր արել նայել ապագային։

Նա հիշեցրել է, որ այդ ամբիոնից 4-րդ ելույթն էր, և որոշել է, որ իր ելույթն այդ տրամաբանությունը պետք է ունենա. «Որովհետև դա է համապատասխանում Հայաստանի պետական շահերին»,- ասել է նա։

Վարչապետը խոսել է նաև անվտանգության երաշխիքների մասին՝ ասելով. «Մարդիկ իրենց անվտանգությունը չեն կարողանում երաշխավորել, մե՞ր անվտանգությունն ինչու պիտի երաշխավորեն»։

Նա խոսել է նաև ԼՂ բնակչության վերադարձի մասին՝ շեշտելով, որ իրատեսական չի համարում դա այն ձևակերպումներով, որոնք արտահայտում են ԼՂ նախկին պաշտոնյաները։

Վարչապետը շեշտել է, որ ԼՂ հարցը եղել է պարան, որ փորձել են կապել ՀՀ-ի վրա։