«Հայաստանի ռազմավարությունը պետք է լինի լեգիտիմությունը։ Մենք ոչ լեգիտիմ ակնկալիք չպետք է ունենանք, որովհետև նաև դա է Ադրբեջանի ոչ լեգիտիմ ակնկալիքների դիմացը փակելու ճանապարհը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցի։
«Դուք անընդհատ մեզ ուզում եք մղել ոչ լեգիտիմ ակնկալիքների դաշտ՝ կամա թե ակամա Ադրբեջանի ոչ լեգիտիմ ակնկալիքների համար ճանապարհ բացելով»,- ասել է վարչապետը։