Քաղաքական

ՔԿԾ պետը պաշտոնանկ կարվի՞

Արդյոք արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո իր պաշտոնը կթողնի նաև նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը, որի նշանակումը ևս ԱԺ ՔՊ խմբակցության որոշ պատգամավորների մոտ դժգոհություն էր հարուցել։

Radar Armenia-ն այս հարցով դիմել է ՔԿԾ՝ փորձելով պարզել, թե արդյոք նա հրաժարականի դիմում ներկայացրել է, թե ոչ. «Այս պահին նա իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները»,- պատասխանել են ՔԿԾ-ից։

Հիշեցնենք՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը, դիմելով Գրիգոր Մինասյանին, հիշեցրել էր, որ Ամբակում Գրիգորյանը 2008թ. եղել է «Մարտի 1»-ի գործով քննիչներից մեկը. «Բայց «Մարտի 1»–ի էջը, ոնց որ, փակո՞ւմ եք, թե՞ բաց է։ Այդ դեպքում քննիչները, որ այդ գործերում ունեցել են մասնակցություն, պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակվելուց առաջ»,- ասել էր նա։

Երեկ հրաժարականի դիմում էր ներկայացրել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ավելի վաղ՝ փոխնախարար Սիլվարդ Գևորգյանը։

Հայկ Մագոյան