Քաղաքական

«Ադրբեջանն այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելուն»․ վարչապետ

«Ադրբեջանն այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելուն»․ վարչապետ

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին․ «Էն, որ Ադրբեջանը նոր թեմաներ է բերում դաշտ, նշանակում է՝ այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելուն։ Մեր քաղաքական խնդիրն է՝ փոխել ընդհանուր միջավայրը և մթնոլորտը, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնա իրատեսական»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ ինչպես եք դա երաշխավորում, նա ասել է. «Ես խաղաղությունը երաշխավորում եմ խաղաղության օրակարգի հետևողական, անդադրում, սկզբունքային, անշեղ իրականացմամբ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական