Սիրվարդ Գևորգյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրվարդ Գևորգյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, Սիրվարդ Գևորգյանը սեպտեմբերի 26-ին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել այն բանից հետո, երբ փոխնախարար նշանակվելուց հետո քննադատության արժանացավ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի գրքով լուսանկարվելու համար։ Սիրվարդ Գևորգյանը վարչապետի որոշմամբ արդարադատության փոխնախարար էր նշանակվել սեպտեմբերի 5-ին։