ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում անդրադարձել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծությանը։
«Եթե հետևում եք ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակին, միտումներին և քաղաքականությանը Հարավային Կովկասում, ապա մենք Հայաստանում, փորձում ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն ապահովենք, սակայն տեսնում ենք, որ մեր՝ ավելի լայն հարևանությամբ գտնվող երկրները հրթիռային հարվածներ են հասցնում միմյանց: Իհարկե, դա մեզ մտահոգում է: Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել որևէ սրացում և միայն հուսով ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս արագ լուծում կստանա»,- ասել է նա: