ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության համաժողովում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։
«Գաղտնիք չէ այլևս, որ հայ հասարակության մոտ հիասթափություն կա ՌԴ-ից, ռուսական օգնությունից»,- ասել է նա՝ հավելելով,- «Երբ մեր սահմանների վրա հարձակում եղավ, ոչ Ռուսաստանը, ոչ ՀԱՊԿ մյուս գործընկերները չարձագանքեցին»։
Միրզոյանը նաև նշել է. «Մենք ապրում ենք ժողովրդավարությունում, ինչը հասկանալիորեն մեզ մոտեցնում է ԵՄ-ին, այդ թվում՝ հասարակական արժեքերի համատեքստում։ Սակայն անվտանգության հարցում հայ հասարակությունը հոգեբանորեն կապված էր Ռուսաստանի հետ։ Այս 2-րդ բաղադրիչն այսօր տապալված է, և այժմ մարդիկ պատճառ չեն տեսնում, թե ինչո՞ւ ամբողջովին չկապվեն ԵՄ-ի հետ»։