Քաղաքական

«Իզուր մոտեցաք ամբիոնին». «Կոմպլեքսավորվո՞ւմ եք ինձ հարց տալուց». ուշագրավ երկխոսություն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Աղվան Վարդանյանը հարց հնչեցրեց՝ ասելով, որ ինքը Նիկոլ Փաշինյանին հարց չունի, բայց ուզում է, որ իր հարցին մտքում պատասխանեն քաղաքացիները։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին։

«Իզուր մոտեցաք ամբիոնին, ես Ձեզ հարց չէի ուղղել։ Ասել էի՝ քաղաքացիները»,- ասաց Վարդանյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց՝ եթե հարց չունեք, չպետք է արձագանքեք. «Ինչ, կոմպլեքսավորվու՞մ եք ինձ հարց տալուց»,- ասաց վարչապետը՝ շարունակելով,- «ՀՀ քաղաքացիներին եք դիմում, ես եմ մոտեցել՝ որպես քաղաքացիների ներկայացուցիչ և մարդ, որ իրավունք ունի խոսել քաղաքացիների անունից։ Դուք էլ, որպես պատգամավոր, իրավունք ունեք խոսել, բայց ես, որպես վարչապետ, առավել ևս իրավունք ունեմ խոսել քաղաքացիների անունից և խոսում եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։