Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը կրկին կմասնակցի, «Պատիվ ունեմ»-ը՝ ոչ

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կարծես ավանդույթ են դարձրել կառավարության հետ հարցուպատասխանին «Հայաստան» խմբակցության պարտաճանաչ մասնակցությունն ու «Պատիվ ունեմ»-ի բոյկոտը։

Radar Armenia-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ այս անգամ էլ չեն մասնակցելու ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, իսկ ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց, որ մասնակցելու են։

Հիշեցնենք՝ նախորդ քառօրյայի ժամանակ ևս «Հայաստան» խմբակցությունը մասնակցում էր, «Պատիվ ունեմ»-ը՝ ոչ։

Հայկ Մագոյան