ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանից հարցրեց, թե արդյոք ունեն հաշվարկ, թե լույսերը լեդով փոխարինելիս ինչքան է տնտեսվում, և այդ տնտեսվող գումարն ինչ արդյունքներ կտա։ Նա հետաքրքրվել է նաև՝ արդյոք կա գնահատական, թե ջրի կորուստները հիմնականում որ հատվածում են լինում՝ Երևան եկո՞ղ ջրատարից, թե՞ երբ ջուրն սկսում է բաժանվել։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալն ասաց, որ ջրակորուստների ճնշող մեծամասնությունը տեղի է ունենում ոչ թե ջրատար մագիստրալներում, այլ ներբնակավայրային ցանցերում։
«Մեծ թիվ ունենք Երևանում, հիմա չհնչեցնեմ, բայց Գյումրիում էլ է շատ վատ վիճակ»,- ասաց Տերտերյանը։
Մանրամասները՝ տեսանյութում