Քաղաքական

«Իրականության խեղաթյուրումներ են». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունը լիովին երաշխավորում է իր տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը․

«Այն բոլոր պնդումները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբր համաձայնվել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքի ենթակառուցվածքների անվտանգությունը, ընդամենն իրականության խեղաթյուրումներ են։ Ուզում եմ ավելացնել, որ այդպիսի խեղաթյուրումներ են նաև այն պնդումները, թե իբր Հայաստանը երբևէ կամ որևէ տեղ համաձայնվել է ենթակառուցվածքների համար իր ինքնիշխանության որոշ սահմանափակումների։ Նման բան երբեք չի եղել, և դա իրականության ակնհայտ խեղաթյուրում է»,- ասել նա։ 

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի պարտավորությունը միանշանակ է՝ երաշխավորել իր տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժը, ինչն էլ կարվի։