ԲԴԽ խոսնակ Մերի Գևորգյանը, անդրադառնալով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո Կարեն Անդրեասյանի հրաժարականի հավանականությանը, հայտնել է. «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ:
Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:
Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»: