Քաղաքական

«Կային բաներ, որ ինձ համար անհասկանալի էր». ԱԺ նախագահը՝ նախարարի հրաժարականի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կային բաներ, որ ինձ համար անհասկանալի էր». ԱԺ նախագահը՝ նախարարի հրաժարականի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականին՝ շեշտելով, որ լավ հարաբերություններ ունի նրա հետ. «Այն աշխատանքը, որն արվել է, կարծում եմ՝ դրական է եղել, բայց կային բաներ, որ ինձ համար էլ էին անհասկանալի»։

Որպես օրինակ նա մատնանշել է փոխնախարարի պաշտոնում Սիրվարդ Գևորգյանի վերջին նշանակումը. «Օրինակ, վերջին նշանակումը․ որպես մարդու, որը նաև քաղաքական գործունեությամբ է զբաղվում, քաղաքացիների հետ է շփվում, չեմ կարողանալու նմանատիպ քայլերը մեր ընտրողներին բացատրել»։

Ըստ Սիմոնյանի՝ հրաժարականի որոշումը Գրիգոր Մինասյանինն է. «Պառլամենտարիզմը կարևոր ինստիտուտ է, և դրա հետ բոլորը պետք է հաշվի նստեն։ Ուրախ եմ, որ նա գրառման մեջ նշել էր դա»։

Սիմոնյանը նշել է նաև, որ գոհ է իրենց թիմից. «Համարում եմ որ մեր կառավարությունը և պաշտոնյաները, հանրապետությունում առկա մարդկային ռեսուրսների և աշխատանքի առումով, հնարավորինս լավագույն տարբերակ են, և հնարավոր ամեն բան անում են։ Բոլոր նախարարների աշխատանքը բարձր եմ գնահատում»,- նշել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական