«Էն բանտիկով փաթաթված նախագծերը, որ բերվում են այստեղ, մի իրականություն է, բայց կա մյուս իրականությունը». նկատել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․ «Մյուս իրականության մեջ պարեկային ծառայությունը քաղաքական իշխանության քաղաքական պայքարի դերակատար է»։
Նա նաև նշել է, որ այսօրվա իշխանությունը մի օր էլ ընդդիմություն է լինելու, և հարցրել՝ ինչո՞ւ մինչև հիմա չի բացահայտվել ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ոստիկանների բռնությունը. «4 ամսվա մեջ ՆԳՆ-ն ծառայողական քննության արդյունքները չգիտի՞»։